Մայիսի վերջին ՀՀ Կառավարությունը կնեկայացնի զոհված զինծառայողների ընտանիքներին եկամուտներով ապահովելու մեխանիզմը: Այս մասին լրագրողներին ապրիլի 21-ին կառավարության նիստից հետո ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով նախատեսված է զոհվածների ընտանիքներին ներառել փոքր ու միջին բիզնեսում, օգնել նրանց գյուղատնտեսական տեխնիկայով կամ այլ միջոցներով: 
Մեխանիզմները տարբեր են, բայց բոլորն էլ անհրաժեշտ ֆինանսական ապահովում կունենան: «Մենք կօգտագործենք նաեւ ամբողջ աշխարհի հայերի փոխանցումները, չնայած ոչ մեկին չենք խնդրի, որ շարունակեն գումարներ փոխանցել: Անհրաժեշտ գումարները կան»,- հավելել է Մինասյանը: