Քաղցրաշեն գյուղի խաղողագործների հանդիպումը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քիչ առաջ ավարտվել է։ Նրանց կրկին խոստացել են մթերած խաղողի պարտքը այսօրվանից մինչեւ մայիսի 10-ը վճարել ամբողջությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ցուցարարներից մեկը։
Նշենք, որ այսօր կառավարության մոտ հավաքվել էին մի քանի տասնյակ քաղցրաշենցի խաղողագործներ, որոնք պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Խաղողագործները պահանջում են դեռ նախորդ տարի մթերված խաղողի գումարները: Նրանց մի քանի անգամ խոստացել են վճարել, սակայն խոստումը չեն իրագործել։
Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» գործարանը քաղցրաշենցիներին պարտք 185 միլիոն դրամ։
Նշենք, որ «Վինար» գործարանի սեփականատերերն են Ավետ Գալստյանը եւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը։ Նրանք եւս այսօր ժամանել էին կառավարության շենք:




























