Ռուսաստանում որոշ ուժեր փորձում են Հայաստանի իշխանություններին մեղադրել Ղարաբաղում քառօրյա պատերազմի մեջ։ Այս մասին ապրիլի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում որոշ ուժեր ասում են, որ Հայաստանի իշխանությունները մեղավոր են, քանի որ դեռ հարաբերություններ են պահպանում Արեւմուտքի հետ։ «Բայց քառօրյա պատերազմը հետեւանք է այն բանի, որ մենք թույլ ենք տվել մեր երկրում ռազմաբազա ունենալ մի պետության, որը պաշտոնապես հայտարարել է եւ շարունակում է կրկնել. «Հայե՛ր, մենք ձեր թշնամին ենք»։ Դա ասվել է համապատասխան պայմանագրում։ Եվ ինչ-որ տեղ դա այնքան էլ նրանց մեղքը չէ, որ մենք չենք ուզում դա տեսնել»,- ասել է Հայրիկյանը։




























