Անհրաժեշտության դեպքում Հայաստանի կառավարությունը զինվորականներին բուժման կուղարկի արտասահման: Այդ մասին ապրիլի  21-ի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` մեկնաբանելով ընդունված որոշումը: 

«Ամեն դեպքն առանձին կդիտարկվի: Եթե լրացուցիչ բուժման անհրաժեշտություն է առաջանում, որն անհնար է իրականացնել Հայաստանում, կդիտարկվի արտասահմանում կազմակերպելու հնարավորությունը: Հանգամանքներից կախված` կընտրվեն համապատասխան կլինիկաները», - նշել է Մուրադյանը: