Գազային նոր սակագնի վերաբերյալ գործընթացը կանցկացնի Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը: Այդ մասին ապրիլի 21-ի կառավարության նիստից հետո հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: 

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագրում փոփոխությունների մասին արձանագրության համաձայն, սահմանին գազի գինը կնվազի մինչեւ  1 հազար խմ-ի համար 150 դոլար: «Բայց Էկոնոմիկայի նախարարությունը ներգրավված չէ տվյալ բանակցություններում: Այդ պատճառով չենք կարող ասել, թե արձանագրությունը երբ ուժի մեջ կմտնի եւ երբ ՀԾԿՀ-ն կսկսի վերջնական սակագների փոփոխման գործընթացը», - նշել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ նախկինում Հայաստանի համար ռուսական գազի ժամանակավոր գինը կազմում էր 165 դոլար նախկին 189 դոլարի փոխարեն: Ապրիլի 7-ին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Երեւան այցի եւ իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ  հանդիպման արդյունքում հայտարարվել է գինը մինչեւ  150 դոլար իջեցնելու մասին: