Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ Ողջի գետում (թիվ 1 դպրոցի մոտակայք), կնոջ դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել 79-ամյա Ա. Խ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: