ՀՀ կառավարության կողմից ապրիլի 19-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Դրա իրականացմանն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ):
Այս առնչությամբ, կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Այդ նպատակով 2016 թվականի փետրվարի 5-ին ՀՀ կառավարության աշխատակազմի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որի համաձայն՝ ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրվել է 750.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Դրամաշնորհն ուղղվելու է հետեւյալ երեք հիմնական նպատակներին.
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
1. Փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդին կից աշխատելու նպատակով,
2. 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում,
3. Շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում եւ իրականացում:
Այս նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է 2 միջազագային փորձագետ, որոնց վարձելու համար կազմվել է համապատասխան տեխնիկական առաջադրանք: Տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների (առողջապահություն, կրթություն եւ գիտություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ ծառայությունների մատուցման մասով) պետական լիազոր մարմինների եւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ: 2016 թվականի ապրիլի 21-ին ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակել է «Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման նպատակով միջազգային փորձագետ վարձելու տեխնիկական առաջադրանք»-ը ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:




























