Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի 34 RS 248 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա Հ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել արգելափակումից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:




























