Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ում «Opel Zafira» մակնիշի 34 DP 501 համարանիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կողաշրջվել եւ բռնկվել. տուժածներ չկան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն (39-ամյա Ա. Մ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.05-ին, մարվել՝ 06.15-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Միրզոյանին պատկանող ավտոմեքենան: