Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երեւանի Սեւանի 2-րդ փողոցի թիվ 10 տան մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 48-ամյա Խաչատուր Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 17-ին, ժամը 21-ին, Երեւանի Ս. Վրացյան փողոցում 49-ամյա Մարատ Մ.-ի վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է գումար եւ դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:




























