«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները նորից քիմիական զենք են օգտագործել քրդական փեշմերգի աշխարհազորային ջոկատների վրա իրենց հարձակումների ժամանակ, հայտնում է The Telegraph-ը: 
«ԻՊ զինյալները վերջին վեց շաբաթների ընթացքում քիմիական զենքի գործածումով առնվազն տասը հարձակում են արել փեշմերգի ջոկատների վրա»,- հայտնել է բրիտանական բանակի նախկին գնդապետ Համիշ դե Բրեթթոգն Գորդոնը: 
Նրա խոսքով, զինյալները քիմիական զենքը գործածում են առաջնագծում: Նշում են, որ խոսքը կարող է լինել նաեւ քլորի գործածման մասին: