ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների կապակցությամբ Թուրքիայի արած հայտարարությունն անթույլատրելի է համարել։ Այս մասին նա ասել է ապրիլի 22-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով Անկարայի կողմից արված միակողմանի հայտարարություններին։
«Դա անթույլատրելի է, քանի որ նման հայտարարությունները ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ են։ Դա արմատապես հակասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ միջազգային հանրության դիրքորոշմանը։ Բայց մենք արդեն վարժվել ենք Թուրքիայի ներկայիս ղեկավարության նման հայտարարություններին»,- ասել է Լավրովը։




























