Մարտունու պաշտպանական ուղղությամբ ապրիլի 2-ին ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
«Գեւորգի առողջական վիճակը բավարար է, թեեւ դեռեւս հենակներով է քայլում»,- ասաց Մեսրոպ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եղբայրն ապրիլի 2-ին հրետակոծության հետեւանքով մահացել էր:
Ինչ վերաբերում է վիրավորված մյուս երեխային՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանին, նրա վիճակը նույնպես կայուն է, սակայն դեռեւս մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. ապրիլի 2-ին, Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա՝ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել են: 12-ամյա Վարդան Անդրեսյանը երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա, նրա վիճակում կա դրական տեղաշարժ: Իսկ Գեւորգ Գրիգորյանի վիրակապումն ամեն անգամ ընդհանուր անեսթեզիա տակ է անցնում։




























