ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պարզաբանել է, թե ղարաբաղյան հակամարտության կողմերից որ մեկն է մերժել Կազանի փաստաթուղթը։
Անդրադառնալով փաստաթղթի հարցում կողմերի դիրքորոշմանը՝ Լավրովն ասաց. «Որպես անմիջական մասնակից՝ կասեմ՝ Հայաստանը փաստաթուղթը չի մերժում»։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հավելեց, որ Ադրբեջանն է որ մերժել է փաստաթուղթը։ «Ադրբեջանն արեց դա ոչ միայն Կազանում այլ նաեւ դրանից առաջ Սոչում, իսկ դրանից առաջ՝ Մոսկվայում, Աստրախանում, Սանկտ Պետերբուգում եւ 10 տարի առաջ Փարիզում»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։




























