Բաքվի ռեստորաններից մեկում հրաձգության ժամանակ փամփուշտը դիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Դերիկ Հոգանի մեքենային, հայտնում է «Ինտերֆաքսը»: 
«Փամփուշտը պատահաբար դիպել է դեսպանի տեղակալ Դերիկ Հոգանի ավտոմեքենային: Դիվանագետի մեքենայի կայանած վայրից ոչ հեռու վիճաբանություն, այնուհետեւ հրաձգություն էր սկսվել»,- հայտնել են դեսպանատնից: 
Նշում են, որ Հոգանն ինքը այդ պահին ավտոմեքենայում չէր, ու դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: