Յունիբանկը վերանայել է ոսկու գրավով տրամադրվող վարկերի պայմանները եւ դրանք առավել մատչելի դարձրել հաճախորդների համար:
Յունիբանկից NEWS.am-ին հայտնում են, որ վարկի առավելագույն գումարը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ կամ 2 000 ԱՄՆ դոլար, ժամկետը` մինչեւ 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` 16%-ից: Գրավի գնահատման միջնորդավճար առկա չէ:
«U-Gold» վարկը կարելի է ձեւակերպել Յունիբանկի 11 մասնաճյուղերում` «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» եւ «Քոչար» երեւանյան մասնաճյուղերում եւ «Էջմիածին», «Սեւան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» եւ «Արմավիր» մարզային մասնաճյուղերում:
Վարկը կարելի է ձեւակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի:
«U-Gold» վարկատեսակի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել Յունիբանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:




























