Ապրիլի 21-ին, ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-Տ410» կիսակցորդով «ՕԴԱԶ-9370» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 278 շենքի դիմաց բախվել է «ԳԱԶ-322132» մակնիշի թիվ 44 երթուղու միկրոավտոբուսին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միկրոավտոբուսի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: