Թուրքիայի ոստիկանության զեկույցներից մեկի բացահայտմամբ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը տեղյակ է Ստամբուլում ռազմական կրթություն ստացող «Իսլամական պետության» ահաբեկիչների մասին։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը 2015-ի հուլիսի 28-ին զեկույց է ուղարկել երկրի ոստիկանական բաժանմունքներ՝ համառոտ ներկայացնելով «Իսլամական պետության» ահաբեկիչների գործունեությունը։

Զեկույցում նշվել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները Ստամբուլին կից անտառներում ռազմական կրթություն են ստանում։ Նշվել է, որ Սիրիայում կռվող «Մուսլիհան» խմբավորման առաջնորդը Ստամբուլում գտնվող իր անդամներին հրահանգել է զինվել եւ սպասել հրամանների։

Նշենք, որ Թուրքիայում ավելի վաղ եւս հրապարակումներ եղել էին, որ ոստիկանությունը տեղյակ է ԻՊ-ի զինյալների գործունեությունից, սակայն բավարարվում է միայն նրանց հետեւելով։