Գազի սակագների փոփոխման հարցը կքննարկվի մոտ ապագայում: Այդ մասին ապրիլի 23-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:  «Դուք բավականին երկար սպասել եք, մի որոշ ժամանակ էլ սպասեք: Կարծում եմ` մի քանի օրվա ընթացքում կկարողանանք այդ առիթով որոշակի որեւէ բան հայտարարել», - նշում է Նազարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը  սահմանին 165 դոլար է կազմել նախկին 189 դոլարի փոխարեն: Ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Երեւանի այցի եւ հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման արդյունքում հայտարարվել է գինը մինչեւ   150 դոլար իջեցնելու մասին: