Փաստ է, որ առաջնագծում անապահով, գործազուրկ մարդկանց զավակներն են ծառայում. գերակշիռ մասով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
«Հիմա եթե մենք գանք ու ասենք` իսկ հասարակության մեջ ինչպե՞ս է, աղքատները քանի՞ տոկոս են: Պաշտոնապես 30-ից ավել է, սա իրենք հանում են 3 միլիոնից, իսկ եթե մենք փաստացի բնակչության թվից հանենք 30 եւ ավելը, դա կլինի 50 տոկոս, այսինքն` 50 տոկոս բնակչությունը աղքատ է, հիմա միջին խավ կա՞ Հայաստանում, շատ քիչ տոկոս, այսինքն` ճնշող մեծամասնությունը սոցիալապես վատ վիճակում է եւ մի քանի ընտանիք ցոփ ու շվայտ կյանք են վարում, դրա համար էլ շատ բնական է, որ առաջնագծում պետք է անապահով ընտանիքների զավակները լինեն»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Պատգամավորը նշեց, որ հարուստների հնարավորությունը բանակից խուսափելու այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերեու առումով մեծ է:
Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների. վիրավորների ընտանիքների աջակցությանը, Ջհանգիրյանը ասաց. «Զոհերի ընտանիքներին մեկ անգամյա աջակցությամբ հարցը չի լուծվում: Վիրավորներին հոսպիտալներում տեսակցելով ու չնչին թոշակներով հարց է լուծվո՞ւմ»:




























