Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին երեկոյան ժամերին տեղ-տեղ առավելապես հյուսիս շրջաններում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +10+12, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,

Կոտայքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +17+22,

Տավուշում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +21+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +24+28,

Արարատում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +25+29,

Արմավիրում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +25+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +25+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +24+29,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +23+27։