Հայաստանի էկոնոմիկայի նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը խուսափում է պատասխանել՝ որն է ՀՅԴ-ի վերջնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում հողերի զիջման վերաբերյալ:
«Վերջնական դիրքորոշում չի կարող լինել, քանի որ սկզբնական պայմանները չեն բավարարվել, այլ կերպ ասած՝ քանի դեռ Ադրբեջանը չի պահպանել երեք հիմնարար սկզբունքները, ի՞նչ վերջնական լուծման մասին կարող է խոսք լինել»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ բացառվի Ադրբեջանի նման ագրեսիվ կեցվածքը, առաջնային խնդիրը դա է:





























