Ստավրոպոլի նահանգապետ Վալերի Գաեւսկին նահանգային իշխանություններին հանձնարարել է ուսումնասիրել «Աստծո կողմից երաշխավորված» կամ «Աստծո կողմից տրված» կարգախոսների գրանցման հարցը, որը կփակցվի տեղական արտադրանքի վրա: Այս մասին ասվում է նահանգապետի պաշտոնական կայքում: «Աստծո կողմից երաշխավորված որակ» կարգախոսը ստովրոպոլյան հանքային ջրի վրա փակցնելու փաստի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Ստավրոպոլի եւ Վլադիկավկազի արքեպիսկոպոս Ֆեոֆանը՝ Ժելեզնովոդսկ քաղաքի 200-ամյա հոբելյանի ժամանակ: Խոսելով տեղի հանքային աղբյուրների մասին՝ Ֆեոֆանը հայտնել է, որ այդ հանքային ջուրը օժտված է աստվածային բնությունից փոխանցված բուժիչ հատկությամբ: Եպիսկոպոսի խոսքով՝ Աստծո տված երաշխիքը բարձր է մարդու կողմից տրված երաշխիքից եւ 100 տոկոսանոց է:

Արդյունքում Գաեւսկին իր կողմից առաջարկել է չսահմանափակվել հանքային ջրով եւ ուսումնասիրել նմանատիպ կարգախոս կիրառել նաեւ այլ ապրանքների դեպքում, որոնք արտադրվում են Ստավրապոլում: