Հայաստանում ապաստան ստանալու համար 2016թ. առաջին եռամսյակում դիմել է 25 անձ:

Միգրացիոն պետական ծառայության կայքից տեղեկանում ենք, որ 25-ից 15-ը Սիրիայից են Հայաստան եկել, 1-ական՝ Բահրեյնից, Թուրքիայից, Իրաքից եւ Կամերունից, 3-ական էլ՝ Իրանից եւ Ուկրաինայից: Նրանցից 5-ն անչափահաս են:

Նշենք, որ դեռեւս հայտնի չէ, թե արդյոք այս անձանց դիմումները հաստատվել են, թե ոչ:

Հիշեցնենք, որ 2015թ.-ին Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով դիմել էր 336 քաղաքացի: