Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբինի շրջանում քուրդ զինյալները պայթուցիկ սարքի միջոցով հատուկ նշանակության ջոկատի 2 զինվորական են սպանել։
Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ քուրդ զինյալները Նուսայբինում շենքերից մեկում պայթուցիկ նյութերով սարք են տեղադրել, որը հեռակառավարման միջոցով պայթեցվել է, երբ շենք են մտել հատուկ նշանակության ջոկատի ծառայողները։
Պայթյունի հետեւանքով սպանվել է 2 եւ վիրավորվել՝ 2 հատուկջոկատային։




























