Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «Mercedes Е320» մակնիշի 41 SN 777 համարանիշի (վարորդ՝ 27-ամյա Վիգեն Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն՝ ուղեւոր՝ 39-ամյա Սոֆյա Հովսեփյանը հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: