Ապրիլի 26-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 3-րդ շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 13 TO 766 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ. 1986 թ. ծնված) «ՄԱՍԿ» մակնիշի 98 A 92810 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 63 OU 045 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Ա.1986թ. ծնված) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Հ.-ը, Է. Ա.-ը եւ ուղեւոր Է. Ն.-ը (1986 թ. ծնված) դուրս են բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժիշկնրը տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության եւ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:



























