Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ապրիլի 22-ին այցելել են ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
«Ռազմագերուն հնարավորություն է տրվել ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել հարազատների հետ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Այցը կատարվել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում: Իր մանդատի համաձայն ԿԽՄԿ-ն այցելում է կալանքի տակ գտնվող անձանց, որպեսզի հետեւի, թե ինչ պայմաններում են նրանց պահում, ինչպես են նրանց հետ վարվում, ինչպես նաեւ որպեսզի նրանք հարազատների հետ կապի հնարավորություն ունենան»,-ասել է ԿԽՄԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ռազմագերի Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014-ի դեկտեմբերի 26-ին: Արսեն Բաղդասարյանի կեղծված գործով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:





























