Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ցանկանում մեկնաբանել հասարակության այն պահանջը, թե իշխանության ներկայացուցիչներին պետք է կուլակաթափ անել եւ գումարներն ուղղել բանակին:
«Ով նման բան է ասում, իրեն էլ հարցրեք»,- այսօր` ապրիլի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստից առաջ լրագրողներին ասաց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անպատասխան թողեց նաեւ այն հարցը, թե ինքն անձամբ պատրաստ է գումար տրամադրել բանակին:
Նշենք, որ քառօրյա պատերազմից հետո հասարակությունը մի շարք պահանջներ է ներկայացրել իշխանություններին, այդ թվում առաջարկելով կուլակաթափ անել ապօրինաբար հարստացած օլիգարխներին:



























