2012թ-ից առ այսօր Երեւան քաղաքի մրցույթների եւ այդ երթուղիների սպասարկման համար ներկրվել է ընդամենը 26 նոր ավտոբուս է ներկրվել: Այս մասին այսօր` ապրիլի 27-ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«Ակնհայտ է, որ տարիներ շարունակ կան երթուղիներ, որոնք չեն ցանկանում սպասարկել, կան սպասարկող կազմակերպություններ, որոնք հրաժարվում են այդ երթւողին սպասարկելուց: Մենք մրցույթներ ենք հայտարարում եւ նոր ներդողներ չկան, դիմողներ չկան: Տպավորիչ մի փաստ ասեմ. Միայն 2005թ.-ին Երեւան քաղաք է ներկրվել է 500-ից ավելի միկրոավտոբուս, իսկ 2012թ.-ից առ այսօր` ընդամենը քսանվեց նոր ավտոբուս: Սա նշանակում է, որ շահագրգռվածությունն ընկել է»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:
Պաշտոնյայի պնդմամբ, երթուղիներ սպասարկող բազմաթիվ ընկերություններ այսօր սնանկացել են կամ հրաժարվում են երթուղիներից, քանի որ արդյունավետ չէ, շահութաբեր չէ: Թե այդ ընկերություններն ինչ լուծում են առաջարկում, Հենրիկ Նավասարդյանը չգիտի:
«Գիտեմ, թե մենք ինչ ենք առաջարկում: Քաղաքապետարանը փորձում է նոր երթուղային ցանց մշակել, սակայն թե երբ կներդրվի այդ ցանցը, դեռեւս հայտնի չէ»,- ասաց նա:
Նշենք, որ օրական քաղաքացիներին սպասարկում է 1200 միկրոավտոբուս եւ 450 ավտոբուս:



























