Բելառուսի ադամանդագործները եւ ոսկերիչները աշխատանքային փորձ ձեռք կբերեն Հայաստանում։ Նման հայտարարություն է արել այսօր` սեպտեմբերի 28-ին Բելառուսի առեւտրի նախարար Վալենտին Չեկանովը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում։

Նշենք, որ Բեռառուսում առկա է ադամանդի մշակման բավական խոշոր ձեռնարկություն՝ «Կրիստալը», որը գտնվում է Գոմել քաղաքի ազատ տնտեսական գոտում։ Այս գործարանը, ինչպես եւ հայկական գործարանների մի մասը, աշխատում են ռուսական «Ալռոսա» ընկերության մատակարարած ալմաստներով։ Սակայն բելառուսները ցանկանում են նաեւ ոսկերչության ոլորտում գործունեություն ծավալել, որում նրանց կօգնի Երեւանի ոսկերչական գործարանը։ Չի բացառվում, որ ստեղծվեն հայ-բելառուսական համատեղ ոսկերչական ձեռնարկություններ։