Իրաքի իշխանությունները լուծարել են Al Jazeera արբանյակային ցանցի արտոնագիրը եւ փակել Բաղդադում հեռուստաընկերության գրասենյակները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հեռուստաալիքի հայտարարությունը։

Իրաքի պաշտոնատար անձինք ընկերությանը մեղադրել են «ահաբեկչության դեմ պատերազմի» ժամանակ լրատվամիջոցների կարգավորման կառավարական ցուցումները խախտելու մեջ, որոնք ընդունվել էին 2014-ին։

«Մենք նախկինի պես հավատարիմ ենք Իրաքին եւ իրաքցի ժողովրդին, ողջ արաբական  աշխարհում մեր լսարանին նորություններ հաղորդելու գաղափարին»,- ասել են հեռուստաընկերությունից։
Ավելի վաղ Իրաքի իշխանությունները Al Jazeera-ին բազմիցս մեղադրել էին երկրում ըմբոստության գաղափարներ տարածելու մեջ։