ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կասկածել է Ռոգոզինի` տիեզերական ոլորտը ղեկավարելու կարողությանը, որովհետեւ ՌԴ փոխվարչապետն այդ ոլորտի մասնագետ չէ: 

«Մոսկվան է խոսում» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով Արեւելյան տիեզերակայանից առաջին մեկնարկի չեղյալ համարումը, Ժիրինովսկին ենթադրել է, որ գործ ունեն կադրային խնդրի հետ: Մասնավորապես, նա նշել է, որ իր համար հենց սկզբից էլ անհասկանալի էր Դմիտրի Ռոգոզինի նշանակումը: 

ՌԼԴԿ-ի առաջնորդի խոսքով, Ռոգոզինը հումանիտար կրթություն ունի, լրագրող է, իսկ տիեզերական ոլորտն այնուամենայնիվ պահանջում է, որ տիեզերքի հետ կապված ինժեներ ղեկավարի: 

Ժիրինովսկին հայտնել է, որ Ռոգոզինը  «պիտի ավելի լավ մտածեր, երբ համաձայնում էր ղեկավարել ոլորտը, որի մասնագետ չէր: Նա նույնիսկ օդաչու չի եղել, բայց պատասխանատու է ամբողջ տիեզերքի համար: Նա գոնե բանակում ծառայե՞լ է», — ասել է Ժիրինովսկին: