ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին եւ նրա հետ քննարկել Հայաստանի 4 քաղաքների զարգացման ծրագրերը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ Ասիական Զարգացման բանկի միջեւ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին` մասնավորապես Կոշտ թափոնների կառավարման, Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ Սեյսմիկ ապահովության բարելավման ծրագրին վերաբերող հարցեր: Համայնքներում առաջնային կառուցապատման աշխատանքների կազմակերպման համատեքստում կարեւորվել է «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային ծրագրի» իրականացումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ չորս համայնքների (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան եւ Ջերմուկ) քաղաքային զարգացման ծրագրերին: Նախարար Դավիթ Լոքյանն առաջարկել է ծրագրի մեջ ընդգրկել եւս չորս քաղաքային համայնքներ, մասնավորապես` Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Ստեփանավան կամ Կապան համայնքները:  ԱԶԲ-ն  համաձայնություն է հայտնել այդ համայնքներում եւս սկսել ուսումնասիրություններ դրամաշնորհային միջոցներով: