Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը եւ երկամսյա կալանքի որոշում է կայացրել 4 քաղաքացու նկատմամբ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից:

Ըստ shamshyan.com-ի՝ այդ քաղաքացիներից երկուսը՝  Արտյոմ Օրդուխանյանը եւ Սամվել Բարխոյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դավիթ Մնացականյանը եւ Սարգիս Հակոբյանը ՝ նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:

Ըստ կայքի տեղեկությունների՝ կալանավորվածներից Սամվել Բարխոյանը երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրն է: