Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ձեռնպահ է մնացել մեկնաբանելուց ԶԼՄ-ների հաղորդագրությունները այն փաստերի մասին, որոնք վկայում են, թե Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ այդ երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը կարող են ռուսական քաղաքացիություն ստացած լինել:

«Չեմ կարող (մեկնաբանել): Չեմ կարծում, թե Transparency International-ը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության տրամադրմամբ եւ տեղեկությունների է տիրապետում այդ մասին», - լրագրողներին ասել է Պեսկովը, հայտնել է   «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ, Transparency International-ը զեկույց էր հրապարակել, որում, մասնավորապես, ասված է, որ  շատ փաստեր վկայում են, որ Յանուկովիչը  եւ Ազարովը ռուսաստանյան քաղաքացիություն են ստացել եւ ներկա պահին գտնվում են պետության պաշտպանության ներքո»: