Սիրիական Լաթաքիայի հյուսիսում ապրիլի 30-ին ժամը  00.01-ից 72 ժամով «Լռության ռեժիմ» է մտցվում, ապրիլի  29-ին լրագրողներին հայտնել է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:  

Այդ ժամանակի ընթացքում կարգելվի ռազմական գործողությունների իրականացումը եւ բոլոր տեսակի սպառազինությունների կիրառությունը, նշել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Տեղեկությունը հաստատել են նաեւ սիրիական Գլխավոր շտաբում` ճշտելով, թե որտեղ է գործելու լռության ռեժիմը: «Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրին համապատասխան, 2016-ի ապրիլի 30-ին ժամը  1.00-ից սկսած Դամասկոսում եւ Արեւելյան Հուտում 24 ժամով   «լռության ռեժիմ» է ներմուծվում, ինչպես նաեւ Լաթաքիա նահանգի հյուսիսում` 72 ժամով», - ասված է Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, հայտնում է ՍԱՆԱ-ն: