Ռուսաստանյան «Polymetal» ընկերությունը հայտնել է Հայաստանի հարավում Շահումյանի ոսկու-պոլիմետաղային հանքավայրի գնումն ավարտելու մասին: Այդ մասին ասվում է «Polymetal»-ի հաղորդագրության մեջ:

Հանքավայրը, որը գտնվում է Կապան քաղաքի մոտ, ձեռք է բերվել կանադական «Dundee Precious Metals»-ից:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ինչպես պայմանավորվել էին մարտի սկզբին, «Polymetal»-ը 25 մլն դոլար է վճարել, որից 10 մլն-ը` դրամական միջոցներով, իսկ 15 մլն դոլարը` նոր բաժնետոմսերի թողարկման: Բացի այդ, «Dundee»-ն 2 տոկոս ռոյալթի կստանա հանքավայրում ապագա արտադրության մաքուր եկամտից (NSR), բայց ոչ ավելի, քան   25 մլն դոլար:

Ակնկալվում է, որ նոր բաժնետոմսերը ապրիլի 29-ին առք ու վաճառքի կթույլատրվեն Լոնդոնի ֆոնդային բորսայում: 

 «Dundee»-օ բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի Ֆոնդային բորսայում   (TSX:DPM), իսկ «Polymetal»-ինը` Լոնդոնի (LSE:POLY) եւ Մոսկվայի բորսաներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Ամերիկյան դեպոզիտային պարտամուրհակների    (ADR) միջոցով: