Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համար չկա քաղաքական կամք: Այս մասին լրագրողներին հայտնել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ Konrad Adenauer Stiftung հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի տնտեսագետ լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, 2003 թվականից Հայաստանը առաջ չի ընթանում Transparency International-ի  կոռուպցիայի ընկալման վարկանիշում: ԵՏՄ-ում Հայաստանի վարկանիշը ամենաբարձրն է, բայց դա քիչ մխիթարական է, ընդհծել է Հոկտանյանը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նույն Վրաստանը 2003 թվականից կոռուպցիայի ընկալմամբ աշխարհի վատթարագույն 5 երկրներից մեկն էր, իսկ հիմա զգալի առաջընթաց է արձանագրել:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, մտահոգիչ է ոչ միայն մենաշնորհների առկայությունը, այլեւ հասարակության հանդուրժողական վերաբերմունքը դրանց նկատմամբ: