2015թ. Հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշ­խատունակության, դժբախտ պատահարների եւ վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատան­քի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքից:

Պատահարների հետեւանքով 5 մարդ մահացել է: Հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման հետեւանքով տուժել է 33 աշխատակից, որից 4-ը մահացել է, մշակող արդյունաբերության՝ 4, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման՝ 1, որը մահացել է, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման եւ վերամշակման՝ 3, Փոխադրումների եւ պահեստային տնտեսության եւ կացության եւ հանրային սննդի կազմակերպման՝ 1-ական, տեղեկատվության եւ կապի՝ 2:

Դժբախտ պատահարների հետեւանքով Երեւանում եւ Սյունիքի մար­զում 1-ական տղամարդ դարձել է 1-ին, Գեղարքունիքի մարզում 1 տղամարդ՝ 2-րդ խմբի հաշմանդամ: Աշխատանքի գնալու ճանապարհին Երեւանում տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար, ինչի հետեւանքով տուժել է 2 կին: