Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը՝ դանիացի Ֆլեմինգ Սերիցլեւի ղեկավարությամբ, հայտարարել է ֆուտբոլիստների կազմը, որը պիտի նախապատրաստվի Եվրոպա-2011 նախընտրական փուլի սեպտեմբերի 4-ին կայանալիք Շվեյցարիայի հավաքականի հետ հանդիպմանը։ Հայաստանի հավաքականը օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը ուսումնամարզական հավաքներ է անցկացնելու Երեւանում։ Հայաստանի եւ Շվեյցարիայի երիտասարդական թիմերի հանդիպումը տեղի կունենա «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում Երեւանի ժամանակով ժամը 17։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպա-2011-ի նախընտրական փուլի երկրորդ խմբից է, որտեղ նրա մրցակիցներն են՝ Թուրքիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Վրաստանն ու Էստոնիան։
Դարպասապահներ՝ Գեւորգ Պրազյան («Արարատ»), Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)։
Պաշտպաններ՝ Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»), Վարանդ Պզտիկյան ( ԷՈւԳԱ «Արդզիվ» Ֆրանսիա), Լեւոն Հայրապետյան («Համբուրգ» Գերմանիա), Արտակ Եդիգարյան, Արտակ Անդրիկյան ("Փյունիկ)։
Կիսապաշտպաններ՝ Արտակ Ալեքսանյան, Դավիթ Մանոյան, Արթուր Յուզբաշյան, Էդգար Մաղաքյան, Կառլեն Մկրտչյան (բոլորը «Փյունիկ»), Արտակ Դաշյան («Բանանց»), Մասիս Ոսկանյան («Բրյուգգե» Բելգիա)։
Հարձակվողներ՝ Հենրիկ Մխիթարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Գեւորգ Ղազարյան, Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»), Հրաչ Յագան («Ստանդարտ», Բելգիա)։




























