Ապրիլի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Տոյոտա Վիտզ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհի բանուկ մասով անցնող՝ 10-ամյա Մովսես Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոքրիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նախապատրաստվում են նյութեր: