Իրաքում շիա առաջնորդ Մուկթադա Աս Սադրի հարյուրավոր համախոհներ ճեղքել են Բաղդադում խորհրդարանի շենքի խստացված հսկողության գոտին. հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ որոշ ցուցարարներ կարողացել են մտնել խորհրդրանի շենք:

Նշենք, որ ապրիլի 30-ին խորհրդարանում ընթանում էր նոր կառավարության կազմի շուրջ քվեարկությունը, սակայն նիստը հետաձգվել է մինչեւ մայիսի 3-ը: Ցուցարարները դժգոհ են եղել այդ որոշումից: