Ֆրանսիան երեք ամսով արգելել է ֆուա գրայի արտադրությունը թռչնի գրիպի տարածման վտանգի պատճառով, հայտնում է Le Figaro-ն։
Հաղորդվում է, որ արգելքը վերաբերելու է Ֆրանսիայի հարավարեւմտյան 18 դեպարտամենտներին, քանի որ հենց այդ շրջանում է բարձր հիվանդության տարածման ռիսկը։
Արտադրողները չեն կարող մինչեւ օգոստոս բադեր եւ սագեր բուծել։ Նախնական գնահատականներով նրանք կկրեն 130 մլն եվրոյի վնաս։ Թեպետ Գյուղատնտեսության նախարարությունը կփոխհատուցի վնասը, շրջանի տնտեսությանը լուրջ հարված կհասցվի։
Cifog արտադրողների դաշնության ներկայացուցիչ Մարի Պիեռ Պեի խոսքով՝ դա բիզնեսի համար ֆինանսական դժվարություններ առաջ կբերի։




























