Տարեսկզբից ամբողջ աշխարհում սպանվել է 40 լրագրող, հայտնում է Press Emblem Campaign (PEC) հասարակական կազմակերպությունը, որը հրապարակում է նյութեր խոսքի ազատության ու լրագրողների իրավունքների խախտումների մասին:

Լրագրողների համար առավել վտանգավոր երկրներ են ճանաչվել Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սիրիան ու Լիբիան: Այս երկրների տարածքներում դեռ շարունակվում են քաղաքացիական պատերազմները կամ էլ պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ:

PEC-ի տվյալներով 2015-ին աշխարհում 135 լրագրող է զոհվել:

«Հիմքեր կան համարելու, որ 2016-ին ամբողջ աշխարհում կարող է աճել ահաբեկչությունն ու ահաբեկչության դեմ պայքարը ու դա կարող է հանգեցնել նրան, որ ավելի շատ լրագրողներ կսպանվեն, կվիրավորվեն, կձերբակալվեն, կհետապնդվեն, հսկայական դժվարություններ կզգան իրենց աշխատանքը կատարելու հարցում, մամուլի ազատությունն էլ ավելի շատ կսամանափակվի»,- նշել են կազմակերպությունում: