ԱՄՆ-ում քաղաքացիական ավիացիայի օդանավը բախվել է սպիտակագլուխ ծովարծվին: Ավիաաղետի հետեւանքով մարդիկ են զոհվել, ինչը տեղի է ունեցել երկրի պատմության մեջ առաջին անգամ, հայտնում է   Informing-ը: 

Cessna 172 օդանավն արիլի 20-ին ընկել է Անկորիջ քաղաքից դեպի հյուսիս  (Ալյասկայի նահանգ):

Դեպքի հետաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացիական ավիացիայի օդանավը հարվածել է սպիտակագլուխ արծվին եւ ընկել է, ինչը  4 մարդու մահվան է հանգեցրել, որոնք այդ պահին ինքնաթիռում էին: 

ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ ավելի վաղ եղել են դեպքեր, երբ ինքնաթիռները բախվել են հսկայական թռչունների, բայց նման իրավիճակներում մարդիկ տարբեր վնասվածքներ են ստացել: 

Ինքնաթիռի` ծովարծվի հետ բախումն առաջին անգամ է մարդկանց մահվան հանգեցրել։