Նորությունների ազգային ծառայութան խմբագիր Ալեքսանդր Ռուբցովի սպանության ենթադրյալ մեղավորը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի վարչության ղեկավար Յուլյա Իվանովային։

Նրա խոսքով՝ ձերբակալվել է 1986թ. ծնված մի տղամարդ։

«Պարզվել է, որ հանցագործությունից առաջ տուժածը ձերբակալվածին տվել է իր բնակարանի բանալիները»,- նշել է Իվանովան։

Տղամարդուն սպանության մեղադրանք է ներկայացվել։

Հիշեցնենք, որ Մոսկվայում սպանված էին գտել Նորությունների ազգային ծառայութան խմբագիր Ալեքսանդր Ռուբցովին։