«Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների նոր տերմինալի շինարարությունը կավարտվի 2011 թվականին։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը։
Նրա խոսքով, այն արժե 70 մլն դոլար եւ նոր տերմինալն ամբողջությամբ համապատասխանելու է միջազգային ստանդարտներին։
«Ժամանման նոր տերմինալը շահագործման էր հանձնվել դեռեւս 2006-2007 թվականերին։ Այս նոր տերմինալն ունենալու է տեխնիկական հագեցվածություն եւ ավտոմատացում։ Հնարավոր է ուղեւորների ավտոգրանցում»-հավելել է Հակոբյանը։
Նշենք, որ նոր տերմինալի շինարարությունն իրականացվում է «Հայաստանի միջազգային օդանավակայանների», Եվրոպական բանկի, Զարգացման Ասիական բանկի եւ Գերմանական զարգացման եւ ներդրման բանկի աջակցությամբ։




























