Թուրքիայում խոշոր եղջերավոր անասունների ներկրման մասին լուրը իրարանցում է առաջացրել տեղի անասնապահների շրջաններում, ովքեր սկսել իրենց անասուններին վաճառել ինտերնետի միջոցով։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ թուրքական առուվաճառքի կայքէջերում սկսել են մեծ տեղ զբաղեցնել խոշոր եղջերավոր անասունների վաճառքի հայտարարությունները։ «Վաճառվում է կով՝ առանց միջնորդի», «ապառիկով անասուն գնել ցանկացողների համար մի լավ հորթ ունեմ». այս եւ նմանատիպ այլ հայտարարությունների հեղինակները տեղադրում են վաճառվող կովերի եւ հորթերի լուսանկարները, նշում տարիքն ու սեռը։
Ուշաքում կովերի ինտերնետ վաճառքով զբաղվող Քերիմ Քազըջըն նշել է, թե սեպտեմբերի սկզբից ի վեր, ինտերնետի միջոցով 10 հորթ է վաճառել։ «Երբեմն գնորդները գալիս են նայում հորթին եւ բողոքում, թե այն նման չէ նկարում պատկերված հորթին»-նշել է Քերիմը։




























