Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Աս-Սաուդը հրամանագրով պաշտոնից ազատել է նավթի նախարար Ալի ան-Նուայմիին, հայտնում է Reuters-ը: Նրա տեղը կզբաղեցնի առողջապահության նախարար Խալիդ Ալ-Ֆալեհը:
Թագավորի մյուս հրամանագիրը, որը հրապարակվել է դարձյալ մայիսի 7-ին, ենթադրում է, որ այժմ Նավթի նախարարությանը կփոխարինի նոր գերատեսչություն` Էներգետիկայի, արդյունաբերության եւ լեռնային գործի նախարարությունը, որը կղեկավարի Ալ Ֆալեհը: Բացի այդ, թագավորը եւս մի քանի նախարար է փոխել իր կառավարությունում եւ նոր գերատեսչություն է ստեղծել` Մշակույթի նախարարությունը, հայտնում է ՌԲԿ-ն:





























